Դիպլոմային աշխատանք

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ

 Ռուզաննա Աբրահաւմյան Վահրամի

 Դիմանկար և բնանկար

 Լուսանկարչական գործ

Դասավանդող՝ Սուսաննա Ամուջանյան

ք. Երևան 2020թ

Ներածություն

Որպես դիպլոմային աշխատանք ընտրել եմ բնանկար և դիմանկար ժանրերը:

Բնանկարը  արդիական է այնքանով, որ մարդիկ  այն օգտագործում են տարբեր գովազային  պաստառներում,  ամսագրերում, որպես տան ինտերիերի մի մաս և ամենակարևորը այն գեղարվեստական լուսանկարչական արվեստի առանցքային ժանրերից է։

 Դիմանկարը նույնպես, քանի որ մարդը միշտ փորձում է որևէ կերպ հավերժացնել կյանքի պահը՝մանկություն, գեղեցկություն, իրավիճակ, էմոցեոնալ պահ և տարբեր հոգեվիճակներ:Նպատակը այն է, որ լուսանկարիչը , ճիշտ օգտագործելով իր լուսանկարչական իմացությունը, կարողանա այն գեղեցիկ ներկայացնել: Դիմանկարը, ինչպես նաև բնապատկերը ժանրեր են, որոնք փոխառնվել են ավելի հին արվեստից՝ կերպարվեստից։ Դեռ առաջին դիմանկարները կերպարվեստում արվել են ժայռապատկերների վրա՝ կրելով ծիսական բնույթ։ Լուսանկարչության մեջ առաջին լուսանկարների մեծ մասը դիմանկարներ են, քանի որ լուսանկարը իր առաջացման ամենաառաջին պահին ուներ մի խնդիր՝ հավերժացնել պահը, կերպարը։ Այս խնդիրը հայտնի տեսաբան Բազենը անվանեց <<մումիայի կոմպլեքս>>։ Այս պրոցեսը նույնն է ըստ Բազենի, ինչպես եգիպտական փարավոնների մումիֆիկացիայի պրոցեսը՝ կրկին ժամանակի մեջ հավերժացնելու ձգտումը։ Լուսանկարչության զարգացման հետ զուգընթաց առաջացան նոր խնդիրներ, սակայն Բազենի ձևակերպած լուսանկարչական սկզբունքը միշտ հարատև է։ Առաջին պորտրետիստներից է Առնոլդ Նյումանը, Ռոդնի Սմիտը և այլ պորտրետիստներ, որոնք լուսանկարչության զարգացման մեջ, հատկապես դիմանկարային լուսանկարչության, ունեն ահռելի ներդրում։

Դիմանկար-Լուսանկարների մի մասը նկարահանել եմ  դրսում   /նատուրայում/ , այն ժամանակ, երբ արևի լուսավորությունը ավելի փափուկ է, փորձելով խուսափել կտրուկ ստվերներից: Ներսում լուսանկարելու դեպքում օգտվել եմ վարագույրից, որի օգնությամբ ստացել եմ ավելի փափուկ լույս:Սա տեխնիկական մասով, իսկ բովանդակային առումով աշխատել եմ ներկայացնել մոր և երեխայի, քրոջ և եղբոր և այլ փոխհարաբերություններ: Իսկ մյուս մասում ցույց եմ տվել տրամադրությունը, շարժումը, գեղեցիկը:

Բնանակար-Առաջին  դագերոտիպ լուսանկարը եղել է քաղաքային բնապատկեր, որի հեղինակն է Լուի Դագերը: Բնապատկերը գեղարվեստական ժանր է: Լուսանկարչության ստեղծման առաջին պահից բնապատկերը եղել է հիմնական և գլխավոր գեղարվեստական ժանրերից: Բնապատկերը ունի երեք ենթաժանր՝ քաղաքային, գյուղական և բնապատկեր: Բնապատկեր լուսանկարելու համար պետք է ունենալ լայնանկյուն, ցանկալի է նաև երկարաֆոկուս օբյեկտիվներ: Բնապատկերներ լուսանկարելիս փորձել եմ փոխանցել բնության շունչը գույները, եղանակը: Լուսանկարներում կան պատկերներ, որոնք փորձել եմ ստանալ հակառակ լույսի օգնությամբ:

Գործնական գլուխ

Դիմանկար

Բնանկար

Դիմանկար

Բնապատկեր

Բնություն

Գունային կոմպոզիցիաների ստեղծում

Տեսարան պատուհանից

Կրկնվող ֆորմաներ

Գարուն

Անիմալիստական փորձեր

Նատյուրմորտ

Պատկերներ

Բնանկար

Դիմանկար

Տեսական գլուխ. ուսումնասիրված նյութեր

Կինոլուսավորություն

Լուսանկարչություն

Գերման Ավագյան

Անուշ Բաբաջանյան

Նազիկ Արմենակյան

Զավեն Խաչիկյան

Ռուբեն Մանգասարյան

Սուրեն Մանվելյան

Օլեգ Երշով

Գրեգորի Կրյուդսոն

Անրի Կարտիե-Բրեսոն

Անդրեաս Գուրսկի

Սանդեր Գրեֆտե

Լուսանկարիչների աշխատանքներ

Оставьте комментарий