Օգոստոսի 30․ 5 տարեկանների մարզատոն

Նոր ուսումնական տարին սկսեցինք ուրախ մարզատոնով։ Մենք անհամբերությամբ էինք սպասում նոր հանդիպմանը։ Մեր օրը լի էր սպորտային և զվարճալի խաղերով, սակայն երեխաների ամենասիրելի մարզաձևը լողավազանում լողալն է, որին նրանք անհամբերությամբ էին սպասում։ Օրվա վերջում բոլորիս սպասվում էր ամենաքաղցր և զովացնող անականկալը՝ պաղպաղակի հյուրասիրությունը։ Մնացածը՝ նկարաշարով

 

Ուսումնական տարվա մեկնարկ`Օգոստոսի 30

Օգոստոսի 30, ժամը 10.00-12.00

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ

10.00-10.15 Մարզական ընդհանուր պարապմունք Հյուսիսային պարտեզում. պատասխաատու՝ Հասմիկ Մաթևոսյան
10.20-10.50 Մարզատոն
10.50-11.30 Լող
11.30 — Պաղպաղակների հյուրասիրություն
11.45-Օրվա ամփոփում
12.00 — Սովորողների ճանապարհում

Անհրաժեշտ գույք

Հեծանիվներ, կանգնակներ, օղակներ, գնդակներ, պարաններ, դույլեր, թասիկներ:

Խմբերը կանգնում են շարքերով և կատարում  նախավարժանք (5 րոպե):

Սպորտային խաղեր

Խաղ 1.  Շրջանցում հեծանիվներով

Սովորողները կազմում են սյունաձև շարք: Յուրաքանչյուր խմբից 1 սովորող հեծանիվը վարելով անցնում է ուղիղ ճանապարհով մինչև եզրագիծ, շրջանցում է կանգնակը և վերադառնում ՝ փոխանցելով հեծանիվն ընկերոջը:

Խաղ 2. Օղակախաղ

Խաղահրապրակում շարքերի դիմաց դրված են օղակներ: Սովորողը, ձեռքերում գնդակ բռնած , երկու ոտքերով թռնելով մի օղակից մյուսը՝ անցնում է ճանապարհը, գնդակը թողնում եզրագծի կանգնակի մոտ և վերադառնում: Հաջորդ սովորողը նույնպես ցատկելով հասնում է գնդակին  և վերադարձնելով այն ՝փոխանցում ընկերոջը: Եզրագիծը հատելուց հետո վերադառնում են վազելով:

Խաղ 3. Պարաններով խաղ

Սովորողներից երկուսը բռնում են պարանի  երկու եզրերից՝ շարքերից հեռու պահելով պարանը որոշակի բարձրության վրա: Մյուս սովորողները հերթականությամբ անցնում են պարանի տակով, շրջանցում կանգնակը  և հասնում մինչև եզրագիծ:

Խաղ 4. Գնդակներով խաղ

Սովորողները կազմում են սյունաձև շարք: Սովորողներից երկուսը օղակը բռնած կանգնում են եզրագծի մոտ: Մյուս սովորողները, հերթականությամբ գնդակը խաղացնելով, հասնում են  օղակին և նետում գնդակը օղակի մեջ: Եզրագծից վերադառնում են  վազելով՝ գնդակը ձեռքին բռնած:

Խաղ 5. Ջրով խաղ

Յուրաքանչյուր շարքից 1 սովորող թասիկը ձեռքին վազելով մոտենում է ջրով լի դույլին, թասիկով ջուր վերցնում, վազելով հետ է վերադառնում`թասիկի ջուրը դատարկելով դատարկ դույլի մեջ, դատարկ թասիկը փոխանցում է ընկերոջը:

 

Ծնողական սեմինար

20170727_111206Հանդիպման մասնակիցներ — Հյուսիսային դպրոցի 2-4տարեկանների  ծնողներ, դասավանդողներ:
Հանդիպման վայրը — Հյուսիսային դպրոց
Օրը և ժամը — 23 օգոստոսի,  16:00-ին

Ծրագրում.

  • Նախակրթարանի դաստիարակի փոփոխության ներկայացում
  • Նոր ուսումնառության տարվա պայմանագրի կետերի ներկայացում
  • Քննարկում սուրճի սեղանի շուրջ